Հոդված 28
Հոդված 28
ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
1. Պայմանավորվող պետությունները դիվանագիտական ուղիներով միմյանց ծանուցում են սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար իրենց ներպետական օրենսդրությամբ պահանջվող ընթացակարգերի կատարման մասին:
2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այդ ծանուցումներից վերջինի ստացման օրվանից, և դրա դրույթները կգործեն.
(a) Հայաստանում`
(i) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ` Համաձայնագրի ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի առաջին օրը կամ դրանից հետո ստացված եկամուտների նկատմամբ,
(ii) եկամտի մյուս հարկերի առնչությամբ` սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի առաջին օրվանից սկսվող՝ հարկման ենթակա ցանկացած տարվա համար:
(b) Մալթայում`
եկամտի հարկերի առնչությամբ` Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթվին անմիջապես հաջորդող հունվարի առաջին օրը կամ դրանից հետո սկսվող ցանկացած օրացուցային տարվա կամ հաշվապահական ժամանակահատվածի ընթացքում ստացված եկամուտների նկատմամբ` կախված հանգամանքներից: