Հոդված 25
Հոդված 25
ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
1. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխանակում են սույն Համաձայնագրի դրույթների իրականացման կամ ներպետական օրենքների իրականացման կամ կիրառման համար կանխատեսելիորեն համապատասխան տեղեկություններ Պայմանավորվող պետությունների անունից կիրառվող՝ ցանկացած տեսակի և ձևի հարկի վերաբերյալ, այն չափով, որը չի հակասում սույն Համաձայնագրին: Տեղեկությունների փոխանակումը չի սահմանափակվում 1-ին և 2-րդ հոդվածներով:
2. Պայմանավորվող պետության կողմից 1-ին կետի համաձայն ստացված ցանկացած տեղեկություն համարվում է գաղտնի այնպես, ինչպես Պետության ներպետական օրենքներին համապատասխան ստացված տեղեկությունը, և հաղորդվում է միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք առնչվում են 1-ին կետում նշված հարկերի գնահատմանը կամ գանձմանը, հարկադիր բռնագանձմանը կամ դատական հետապնդմանը, բողոքարկումների քննմանը կամ վերոնշյալի վերահսկողությանը: Այդ անձինք կամ մարմինները տեղեկությունն օգտագործում են միայն այդպիսի նպատակներով: Նրանք կարող են տեղեկությունը հրապարակել բաց դատական նիստի ընթացքում կամ դատական որոշումներում: Չնայած վերոնշյալին՝ Պայմանավորվող պետության կողմից ստացված տեղեկությունը կարող է օգտագործվել այլ նպատակներով, երբ երկու պետությունների օրենսդրության համաձայն այդպիսի տեղեկությունը կարող է օգտագործվել այլ նպատակներով և տրամադրող Պետության իրավասու մարմինը թույլատրել է այդպիսի օգտագործումը:
3. 1-ին և 2-րդ կետերի դրույթները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող.
(a) իրականացնել այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներին և վարչական գործունեությանը հակասող վարչական միջոցառումներ,
(b) տրամադրել տեղեկություններ, որոնք հասանելի չեն այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներով կամ սովորական վարչական գործավարության ընթացքում,
(c) տրամադրել տեղեկություններ, որոնք բացահայտում են որևէ առևտրական, ձեռնարկատիրական, արդյունաբերական, կոմերցիոն կամ մասնագիտական գաղտնիք կամ առևտրական գործընթաց, կամ տեղեկություններ, որոնց բացահայտումը հակասում է պետական քաղաքականությանը (հասարակական կարգին):
4. Եթե Պայմանավորվող պետությունը տեղեկություններ է պահանջում սույն հոդվածի համաձայն, մյուս Պայմանավորվող պետությունը պետք է օգտագործի տեղեկությունների ձեռք բերման իր միջոցները` ստանալու համար պահանջված տեղեկությունները նույնիսկ այն դեպքում, եթե այդ մյուս Պետությունն իր հարկային նպատակների համար կարող է չունենալ այդպիսի տեղեկությունների անհրաժեշտություն: Նախորդ նախադասության մեջ պարունակվող պարտավորությունը 3-րդ կետով ենթարկվում է սահմանափակումների, բայց այդպիսի սահմանափակումները ոչ մի դեպքում չպետք է մեկնաբանվեն որպես թույլտվություն Պայմանավորվող պետությանը՝ մերժել տեղեկությունների տրամադրումը միայն այն պատճառով, որ ինքը չունի այդպիսի տեղեկությունների նկատմամբ ներքին հետաքրքրություն:
5. 3-րդ կետի դրույթները ոչ մի դեպքում չպետք է մեկնաբանվեն որպես թույլտվություն Պայմանավորվող պետությանը` մերժել տեղեկությունների տրամադրումը միայն այն պատճառով, որ տեղեկություններին տիրապետում է բանկը, այլ ֆինանսական հաստատություն, նշանակված անձը կամ գործակալությունում աշխատող անձը կամ վստահված անձը, կամ որ այն վերաբերում է անձի սեփական շահերին: