Հոդված 24
Հոդված 24
ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
1. Այն դեպքում, երբ անձը գտնում է, որ Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները հանգեցնում են կամ կհանգեցնեն իր՝ սույն Համաձայնագրի դրույթներին չհամապատասխանող հարկման, նա կարող է, այդ Պետությունների օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության միջոցներից անկախ, իր գործը ներկայացնել յուրաքանչյուր Պայմանավորվող պետության իրավասու մարմնին: Այդպիսի գործը պետք է ներկայացվի սույն Համաձայնագրի դրույթներին չհամապատասխանող հարկման հանգեցնող գործողության մասին առաջին ծանուցման պահից երեք տարվա ընթացքում:
2. Եթե իրավասու մարմինը դիմումը կհամարի հիմնավորված, և եթե նա չկարողանա հանգել գոհացուցիչ որոշման, կձգտի հարցը լուծել մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնի հետ փոխադարձ համաձայնությամբ` նպատակ ունենալով բացառելու սույն Համաձայնագրին ոչ համապատասխան հարկումը: Ձեռք բերված ցանկացած համաձայնություն պետք է կատարվի՝ անկախ Պայմանավորվող պետությունների ներպետական օրենսդրությունում առկա որևէ ժամանակային սահմանափակումից:
3. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխադարձ համաձայնությամբ կձգտեն հարթել բոլոր դժվարությունները կամ հակասությունները, որոնք կարող են առաջանալ Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման ժամանակ: Համաձայնագրով չնախատեսված դեպքերում նրանք կարող են նաև խորհրդակցել՝ կրկնակի հարկումը բացառելու նպատակով:
4. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները, ներառյալ իրենցից կամ իրենց ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովի միջոցով, կարող են անմիջական կապ հաստատել միմյանց հետ նախորդ կետերի ըմբռնման մեջ համաձայնության հասնելու նպատակով: