Հոդված 23
Հոդված 23
ՈՉ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Պայմանավորվող պետության քաղաքացիները մյուս Պայմանավորվող պետությունում չպետք է ենթարկվեն այլ կամ ավելի ծանր որևէ հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, քան այն հարկումն ու դրա հետ կապված պարտավորություններն են, որոնց միևնույն հանգամանքներում, մասնավորապես կապված ռեզիդենտության հետ, ենթարկվում են կամ կարող են ենթարկվել այդ մյուս Պետության քաղաքացիները: Չնայած 1-ին հոդվածի դրույթներին՝ սույն դրույթը կիրառվում է նաև Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ չհանդիսացող անձանց նկատմամբ:
2. Պայմանավորվող պետություններից որևէ մեկի ռեզիդենտ համարվող՝ քաղաքացիություն չունեցող անձինք Պայմանավորվող պետություններից ոչ մեկում չպետք է ենթարկվեն այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված պարտավորության կատարման, քան այն հարկումը և դրա հետ կապված պարտավորությունների կատարումն են, որոնց ենթարկվում են կամ կարող են ենթարկվել այդ Պետության քաղաքացիները միևնույն հանգամանքներում, մասնավորապես՝ կապված ռեզիդենտության հետ:
3. Պայմանավորվող պետության ձեռնարկության՝ մյուս Պայմանավորվող պետությունում ունեցած մշտական հաստատության հարկումը այդ մյուս Պետությունում չպետք է պակաս բարենպաստ լինի այդ մյուս Պետության՝ համանման գործունեություն իրականացնող ձեռնարկության հարկումից: Սույն դրույթը չպետք է մեկնաբանվի որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող, թե նա մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտներին քաղաքացիական կարգավիճակի կամ ընտանեկան պարտավորությունների հիման վրա հարկման նպատակներով պետք է այնպիսի անձնական արտոնություններ, նվազեցումներ և զեղչեր տրամադրի, ինչպիսիք շնորհում է իր ռեզիդենտներին:
4. Բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են 9-րդ հոդվածի 1-ին, 11-րդ հոդվածի 6-րդ կամ 12-րդ հոդվածի 6-րդ կետերի դրույթները, տոկոսները, ռոյալթին և Պայմանավորվող պետության ձեռնարկության կատարած այլ վճարումները մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին այդպիսի ձեռնարկության հարկվող շահույթի որոշման նպատակով ենթակա են հանման նույն պայմաններով, ինչ պայմաններով հանվում են առաջինը նշված Պետության ռեզիդենտին վճարելիս:
5. Պայմանավորվող պետության ձեռնարկությունները, որոնց գույքն ամբողջությամբ կամ մասամբ պատկանում է մյուս Պայմանավորվող պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կամ ուղղակի կամ անուղղակի վերահսկվում է այդ մյուս Պայմանավորվող պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից, չպետք է առաջինը նշված Պետությունում ենթարկվեն այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված պարտավորությունների կատարման, քան այն հարկումը կամ դրա հետ կապված պարտավորությունների կատարումն են, որոնց առաջինը նշված Պետության այլ նման ձեռնարկությունները ենթարկվում են կամ կարող են ենթարկվել:
6. Չնայած 2-րդ հոդվածի դրույթներին՝ սույն հոդվածի դրույթները կիրառվում են հարկերի ցանկացած տեսակի և ձևի նկատմամբ: