Հոդված 20
Հոդված 20
ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐ
1. Ֆիզիկական անձը, ով ժամանել է Պայմանավորվող պետություն այդ Պետությունում գտնվող համալսարանում, քոլեջում, դպրոցում կամ այլ հավատարմագրված ուսումնական հաստատությունում ուսուցանելու կամ հետազոտություն անցկացնելու նպատակով, և ով հանդիսանում կամ անմիջապես մինչև ժամանելը հանդիսացել է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ, կազատվի հարկումից առաջինը նշված Պայմանավորվող պետությունում այդպիսի ուսուցանման կամ հետազոտման համար վարձատրության առնչությամբ` այդ նպատակով իր առաջին ժամանման օրվանից երկու տարին չգերազանցող ժամանակահատվածում, պայմանով, որ այդ վարձատրությունն առաջանում է այդ Պետությունից դուրս գտնվող աղբյուրներից:
2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն վերաբերում հետազոտությունից ստացվող վարձատրությանը, եթե այդպիսի հետազոտությունն իրականացվում է ոչ թե հանրային շահի, այլ հիմնականում հատուկ անձի կամ անձանց մասնավոր շահերի համար: