Անցնել բովանդակությանը

Հոդված 17

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

18-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` Պայմանավորվող պետության ռեզիդենտին նախկինում կատարած վարձու աշխատանքի համար վճարած կենսաթոշակները և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:

ՀՈԴՎԱԾ 18

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

1. (a) Պայմանավորվող պետության կողմից այդ Պետությանը մատուցած ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարված աշխատավարձը, ռոճիկը և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:

(b) Սակայն այդպիսի աշխատավարձը, ռոճիկը և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ծառայությունները մատուցվում են այդ Պետությունում, և ֆիզիկական անձը այդ պետության ռեզիդենտ է, ով.

(i) այդ Պետության քաղաքացի է կամ

(ii) չի դարձել այդ Պետության ռեզիդենտ բացառապես ծառայություններ մատուցելու նպատակով:

2. (a) Չնայած 1-ին կետի դրույթներին` Պայմանավորվող պետության կողմից կամ նրա ստեղծած հիմնադրամներից այդ Պետությանը մատուցած ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարված կենսաթոշակները և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:

(b) Սակայն այդպիսի կենսաթոշակները և համանման վարձատրությունները ենթակա են հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ֆիզիկական անձը հանդիսանում է այդ Պետության ռեզիդենտն ու քաղաքացին:

3. 14-րդ, 15-րդ, 16-րդ և 17-րդ հոդվածների դրույթները կիրառվում են Պայմանավորվող պետության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության հետ կապված ծառայությունների դիմաց վճարվող աշխատավարձերի, ռոճիկների, կենսաթոշակների և համանման այլ վարձատրությունների նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։