Հոդված 2
Հոդված 2
ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՐԿԵՐ
1. Սույն Համաձայնագիրը կիրառվում է Պայմանավորվող պետության անունից եկամտից գանձվող հարկերի նկատմամբ՝ անկախ այն եղանակից, որով դրանք գանձվում են:
2. Եկամտից հարկեր են համարվում ընդհանուր եկամտից կամ եկամտի տարրերից, ներառյալ շարժական կամ անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտներից բոլոր հարկերը և ձեռնարկությունների կողմից վճարված աշխատավարձի կամ ռոճիկի ընդհանուր գումարից գանձվող հարկերը:
3. Գործող հարկերը, որոնց նկատմամբ կիրառվում է սույն Համաձայնագիրը, մասնավորապես հետևյալն են.
(a) Հայաստանում`
(i) շահութահարկ,
(ii) եկամտային հարկ,
(այսուհետ` հայկական հարկ),
(b) Մալթայում`
եկամտահարկ,
(այսուհետ` մալթական հարկ):
4. Սույն Համաձայնագիրը կկիրառվի նաև ցանկացած նույնական կամ էապես նման հարկատեսակների նկատմամբ, որոնք կսահմանվեն սույն Համաձայնագրի ստորագրումից հետո` ի լրումն գործող հարկատեսակների կամ դրանց փոխարեն: Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները միմյանց կծանուցեն իրենց հարկային օրենքներում կատարված ցանկացած էական փոփոխության մասին: