Հոդված 21
Հոդված 21
ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏ
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի եկամտի տեսակները, որոնք նշված չեն սույն Համաձայնագրի վերոնշյալ հոդվածներում, անկախ դրանց առաջացման վայրից, ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:
2. 1-ին կետի դրույթները չեն կիրառվում 6-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված անշարժ գույքից եկամուտներից բացի այլ եկամուտների նկատմամբ, եթե այդպիսի եկամուտ ստացողը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում՝ այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և իրավունքը կամ գույքը, որոնց կապակցությամբ վճարվել է եկամուտը, փաստացի կապված են այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:
3. Չնայած 1-ին կետի դրույթներին՝ եթե Պայմանավորվող պետության ռեզիդենտը մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող աղբյուրներից ստանում է եկամուտ վիճակախաղերից, խաչբառ-հանելուկներից, մրցավազքերից, ներառյալ՝ ձիարշավներից, խաղաքարտերից և ցանկացած բնույթի այլ խաղերից կամ դրամախաղից կամ ցանկացած տեսակի կամ բնույթի գրազ հաղթելով, նման եկամուտը կարող է հարկվել մյուս Պայմանավորվող պետությունում: