Անցնել բովանդակությանը

Հոդված 22

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22

ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՄԱՆ ԲԱՑԱՌՈՒՄ

1. Երբ մի Պայմանավորվող պետության ռեզիդենտը եկամուտ է ստանում, որը, սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան, կարող է հարկվել մյուս Պայմանավորվող պետությունում, առաջինը նշված Պետությունը թույլ է տալիս այդ ռեզիդենտի եկամտից գանձվող հարկից նվազեցնել մյուս Պայմանավորվող պետությունում վճարված եկամտահարկին հավասար գումար: Սակայն այդպիսի նվազեցումը չպետք է գերազանցի մինչև նվազեցնելը հաշվարկված եկամտահարկի այն մասը, որը վերագրելի է այն եկամտին, որը կարող է հարկվել մյուս Պետությունում:

2. Երբ, սույն Համաձայնագրի ցանկացած դրույթին համապատասխան, մի Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած եկամուտը ազատված է այդ Պետությունում հարկումից, այդ Պետությունը, այնուամենայնիվ, կարող է նման ռեզիդենտի եկամտի մնացած մասի նկատմամբ հարկի գումարը հաշվարկելիս հաշվի առնել հարկումից ազատված եկամուտը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։