Հոդված 29
Հոդված 29
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև դադարեցվի Պայմանավորվող պետություններից որևէ մեկի կողմից: Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել Համաձայնագիրը՝ դիվանագիտական ուղիներով դադարեցման մասին ծանուցում ուղարկելով Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթվից հնգամյա ժամկետը լրանալուց հետո սկսվող ցանկացած օրացուցային տարվա ավարտից առնվազն վեց ամիս առաջ։ Այդ դեպքում Համաձայնագիրը դադարեցնում է իր գործողությունը.
(a) Հայաստանում`
(i) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ` դադարեցման մասին ծանուցումը հանձնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի առաջին օրը կամ դրանից հետո ստացված եկամուտների նկատմամբ, և
(ii) եկամտի մյուս հարկերի առնչությամբ` դադարեցման մասին ծանուցումը հանձնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի առաջին օրը կամ դրանից հետո սկսվող՝ հարկման ենթակա տարիների համար:
(b) Մալթայում`
եկամտից գանձվող հարկերի առնչությամբ` ծանուցումը հանձնելու ամսաթվին անմիջապես հաջորդող հունվարի առաջին օրը կամ դրանից հետո սկսվող ցանկացած օրացուցային տարվա կամ հաշվապահական ժամանակահատվածի ընթացքում ստացված եկամուտների նկատմամբ` կախված հանգամանքներից:
Ի ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՈՐԻ` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով իրենց համապատասխան կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է Նյու Յորք քաղաքում 2019 թվականի սեպտեմբերի 24-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն և անգլերեն. երկու տարբերակները հավասարազոր են:
Մեկնաբանման ժամանակ առաջացած տարաձայնության դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին: