Հոդված 6
Հոդված 6
ԵԿԱՄՈՒՏ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՑ
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի՝ մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից ստացած եկամուտը (ներառյալ գյուղատնտեսությունից կամ անտառային տնտեսությունից ստացած եկամուտը) կարող է հարկվել այդ մյուս պետությունում:
2. «Անշարժ գույք» եզրույթն ունի այն նշանակությունը, որն ունի այն Պայմանավորվող պետության օրենքով, որտեղ գտնվում է դիտարկվող գույքը: Եզրույթն ամեն դեպքում ներառում է անշարժ գույքին օժանդակ գույքը, գյուղատնտեսությունում և անտառային տնտեսությունում օգտագործվող անասունն ու սարքավորումները, այն իրավունքները, որոնց նկատմամբ կիրառվում են հողային սեփականությանը վերաբերող ընդհանուր օրենսդրության դրույթները, անշարժ գույքի օգտագործման իրավունքը (ուզուֆրուկտը) և օգտակար հանածոների հանքատեղերի, հանքավայրերի և այլ բնական պաշարների շահագործման կամ շահագործման իրավունքի դիմաց որպես փոխհատուցում փոփոխական կամ հաստատուն վճարումների իրավունքները. նավերը և օդանավերը չեն դիտարկվում որպես անշարժ գույք:
3. 1-ին կետի դրույթները կիրառվում են անշարժ գույքի ուղղակի օգտագործումից, վարձակալության տալու դիմաց կամ ցանկացած այլ ձևով օգտագործելուց ստացված եկամուտների նկատմամբ:
4. 1-ին և 3-րդ կետերի դրույթները կիրառվում են նաև ձեռնարկության անշարժ գույքից ստացվող եկամուտների նկատմամբ: