Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

ՇԱՀՈՒՅԹ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ

1. Պայմանավորվող պետության ձեռնարկության շահույթը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում, եթե ձեռնարկությունն իր ձեռնարկատիրական գործունեությունը չի իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում` այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով: Եթե ձեռնարկությունն իր ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնում է վերը նշված ձևով, այդ ձեռնարկության շահույթը կարող է հարկվել մյուս Պետությունում, բայց միայն այն չափով, որը վերագրելի է այդ մշտական հաստատությանը:

2. 3-րդ կետի դրույթների համաձայն` եթե Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրում այդ մշտական հաստատությանն է վերագրվում այն շահույթը, որը նա կարող էր ստանալ, եթե լիներ նույնպիսի կամ համանման պայմաններում, նույնպիսի կամ համանման գործունեություն իրականացնող՝ տարբեր և առանձին ձեռնարկություն և գործեր ամբողջովին անկախ այն ձեռնարկությունից, որի մշտական հաստատությունն է:

3. Մշտական հաստատության շահույթը որոշելիս որպես նվազեցումներ կթույլատրվեն այն ծախսերը, որոնք արվել են մշտական հաստատության նպատակներով, ներառյալ կառավարչական և ընդհանուր վարչական ծախսերը, որոնք արվել են՝ անկախ նրանից՝ այն Պետությունում, որտեղ գտնվում է այդ մշտական հաստատությունը, թե այլ տեղում: Այսինքն՝ Պայմանավորվող պետության կողմից թույլատրելի նվազեցվող ծախսերը ներառում են միայն այն ծախսերը, որոնք նվազեցվում են այդ Պետության ներպետական օրենսդրության համաձայն:

4. Այն դեպքում, երբ Պայմանավորվող պետությունում ընդունված է մշտական հաստատությանը վերագրվող շահույթը որոշել ձեռնարկության տարբեր մասերի միջև ձեռնարկության ընդհանուր շահույթի համաչափ բաշխման հիման վրա, ոչինչ 2-րդ կետում այդ Պայմանավորվող պետությանը չի խոչընդոտում որոշել հարկման ենթակա շահույթը այնպիսի համաչափ բաշխմամբ, որն ընդունելի կլինի. այնուամենայնիվ, համաչափ բաշխման ընդունված եղանակը պետք է լինի այնպիսին, որ արդյունքը համապատասխանի սույն հոդվածում ներառված սկզբունքներին:

5. Մշտական հաստատությանը չի վերագրվի որևէ շահույթ միայն այն պատճառով, որ մշտական հաստատության կողմից ապրանքներ կամ արտադրանք է գնվել ձեռնարկության համար:

6. Նախորդ կետերի նպատակներով մշտական հաստատությանը վերագրվող շահույթը ամեն տարի որոշվում է նույն եղանակով, քանի դեռ չկա այն փոխելու հիմնավոր և բավարար պատճառ:

7. Երբ շահույթը ներառում է եկամտի այնպիսի տեսակներ, որոնք առանձին քննարկվում են սույն Համաձայնագրի այլ հոդվածներում, սույն հոդվածի դրույթները չեն ազդում այդ հոդվածների դրույթների վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։