Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
Սույն օրենքը կարգավորում է սահմանված պահանջներին արտադրանքի (ապրանքների), աշխատանքների և ծառայությունների (այսուհետ` ծառայություններ), որակի և բնապահպանական կառավարման համակարգերի, անձանց համապատասխանության պարտադիր ու կամավոր հավաստման աշխատանքների կազմակերպումը, սահմանում է այդ բնագավառում համապատասխանության հավաստման գործընթացին մասնակից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի հավատարմագրման, սահմանված պահանջներին արտադրանքի, ծառայությունների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողության իրավական հիմքերն ու կարգը, գույքային շրջանառությունում արտադրանքի իրացման պայմանները, համապատասխանության հավաստման մասնակիցների իրավունքները և պարտականությունները: