Գլուխ 21 · ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 180. Առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակելը
Հոդված 180. Առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակելը
1. Պատմական, գեղարվեստական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր հափշտակելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը՝
1) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) անզգուշությամբ առաջացրել է սույն հոդվածի առաջին մասով նախատեսված առարկաների կամ փաստաթղթերի ոչնչացում կամ վնասում՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) ավազակությամբ կամ շորթմամբ,
2) կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: