Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-12-20-ից մինչև 2004-07-24։Բացել գործող տեքստը
Գլուխ 12 · ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸ

Հոդված 76. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը

գործել է մինչև 2004-07-24Բացել ARLIS-ում

Հոդված 76. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը

1. Հանրային աշխատանքների, ուղղիչ աշխատանքների, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրող անձն իր համաձայնությամբ կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը գտնի, որ նա ուղղվելու համար նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի: Ընդ որում, անձը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել լրացուցիչ պատժից: Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելիս դատարանը հաշվի է առնում նաև դատապարտվածի կողմից տուժողին պատճառված վնասը հարթելու հանգամանքը:

2. Պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելիս դատարանն անձի վրա կարող է դնել սույն օրենսգրքի 70-րդ հոդվածի հինգերորդ մասով նախատեսված պարտականությունները, որոնք անձը պետք է կատարի պատժի չկրած մասի ընթացքում:

3. Պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել միայն, եթե դատապարտյալը փաստացի կրել է՝

1) ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան մեկ երրորդը.

2) ծանր հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան կեսը.

3) առանձնապես ծանր հանցագործության համար, ինչպես նաև նախկինում պայմանական վաղաժամկետ ազատված անձի (եթե պայմանական վաղաժամկետ ազատումը վերացվել է սույն հոդվածի վեցերորդ մասով նախատեսված հիմքերով) նկատմամբ նշանակված պատժի ոչ պակաս, քան երկու երրորդը:

4. Ազատազրկման ձևով պատժի փաստացի կրած ժամկետը չի կարող երեք ամսից պակաս լինել:

5. Ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրող անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը գտնի, որ նա պատիժը հետագա կրելու կարիքը չունի և փաստորեն կրել է ազատազրկման ոչ պակաս, քան քսան տարին:

Օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով, 305-րդ հոդվածով, 387-րդ հոդվածի 2-րդ մասով, 388-րդ հոդվածի 2-րդ մասով, 389-րդ և 393-րդ հոդվածներով ցմահ ազատազրկման դատապարտված անձինք պատժից պայմանական վաղաժամկետ չեն ազատվում:

6. Եթե պատժի չկրած մասի ընթացքում դատապարտյալը՝

1) երկու կամ ավելի անգամ կատարում է այնպիսի իրավախախտումներ, որոնց համար նրա նկատմամբ նշանակվում է վարչական կալանք, կամ չարամտորեն խուսափում է պայմանական վաղաժամկետ ազատելիս դատարանի կողմից իր վրա դրված պարտականությունները կատարելուց, ապա դատարանը, դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի միջնորդությամբ, որոշում է կայացնում պայմանական վաղաժամկետ ազատումը վերացնելու և պատժի չկրած մասն ի կատար ածելու մասին.

2) կատարում է անզգույշ հանցանք, ապա պայմանական վաղաժամկետ ազատումը պահպանելու կամ վերացնելու հարցը լուծում է դատարանը.

3) կատարում է դիտավորյալ հանցանք, ապա դատարանը նրա նկատմամբ պատիժ է նշանակում սույն օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված կանոններով: Նույն կանոններով պատիժ է նշանակվում, եթե կատարվել է անզգույշ հանցանք, և դատարանը վերացնում է պայմանական վաղաժամկետ ազատումը:

7. Եթե ցմահ ազատազրկում կրող անձը դիտավորյալ այնպիսի նոր հանցանք է կատարել, որի համար նշանակվում է ազատազրկում, ապա սույն հոդվածի հինգերորդ մասում նշված ժամկետի ընթացքը կասեցվում է մինչև նոր պատժի ժամկետը լրանալը:

(76-րդ հոդվածը լրաց. 05.11.03 ՀՕ-26-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։