Հոդված 261. Պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը
Հոդված 261. Պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը
1. Պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, անձի կախյալ վիճակն օգտագործելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու կամ դա հափշտակելու սպառնալիքի կամ անձին կամ նրա մերձավորին անվանարկող տեղեկություններ տարածելու սպառնալիքի կամ խաբեության ճանապարհով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) անչափահասի նկատմամբ,
2) կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով: