Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-12-20-ից մինչև 2004-07-24։Բացել գործող տեքստը
Գլուխ 23 · ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 224. Օրենքով չնախատեսված զինված միավորումներ ստեղծելը կամ դրանց մասնակցելը

գործել է մինչև 2004-07-24Բացել ARLIS-ում

Հոդված 224. Օրենքով չնախատեսված զինված միավորումներ ստեղծելը կամ դրանց մասնակցելը

1. Օրենքով չնախատեսված զինված միավորումներ ստեղծելը կամ ղեկավարելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 222-րդ հոդվածի հատկանիշները՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից յոթ տարի ժամկետով:

2. Օրենքով չնախատեսված զինված միավորմանը մասնակցելը՝

պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։