Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-12-20-ից մինչև 2004-07-24։Բացել գործող տեքստը
Գլուխ 22 · ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 206. Քաղաքացու կողմից հարկ վճարելուց խուսափելը

գործել է մինչև 2004-07-24Բացել ARLIS-ում

Հոդված 206. Քաղաքացու կողմից հարկ վճարելուց խուսափելը

1. Քաղաքացու կողմից իր գույքի, եկամուտների մասին հայտարարագիր չարամտորեն չներկայացնելը, երբ հայտարարագիր տալը պարտադիր է, ինչպես նաև հայտարարագրի մեջ եկամուտների և ծախսերի վերաբերյալ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելը, որը հանգեցրել է խոշոր չափերի հարկի չվճարման՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

2. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։