Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-12-20-ից մինչև 2004-07-24։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԻՆՔ

Հոդված 24. Քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքը

գործել է մինչև 2004-07-24Բացել ARLIS-ում

Հոդված 24. Քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքը

1. Քրեական պատասխանատվության ենթակա է այն անձը, ում տասնվեց տարին լրացել է նախքան հանցանք կատարելը:

2. Այն անձինք, որոնց տասնչորս տարին լրացել է մինչև հանցանքը կատարելը, ենթակա են քրեական պատասխանատվության սպանության (104-109-րդ հոդվածներ), դիտավորությամբ առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու (112-116-րդ հոդվածներ), մարդուն առևանգելու (131-րդ հոդված), բռնաբարության (138-րդ հոդված), սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու (139-րդ հոդված), ավազակության (175-րդ հոդված), գողության (177-րդ հոդված), կողոպուտի (176-րդ հոդված), շորթման (182-րդ հոդված), ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի (183-րդ հոդված), ծանրացուցիչ հանգամանքներում գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու (185-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասեր), զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր հափշտակելու կամ շորթելու (238-րդ հոդված), թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր հափշտակելու կամ շորթելու (269-րդ հոդված), տրանսպորտային միջոցները կամ հաղորդակցության ուղիները փչացնելու (246-րդ հոդված), խուլիգանության (258-րդ հոդված) համար:

3. Եթե անձը հասել է սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված տարիքի, սակայն մտավոր զարգացման մեջ հետ մնալու հետևանքով ընդունակ չի եղել ամբողջ չափով գիտակցել իր արարքի բնույթն ու նշանակությունը կամ ղեկավարել դա, ապա նա ենթակա չէ քրեական պատասխանատվության:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։