Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-12-20-ից մինչև 2004-07-24։Բացել գործող տեքստը
Գլուխ 26 · ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 272. Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի գործածմանը հակելը կամ ներգրավելը

գործել է մինչև 2004-07-24Բացել ARLIS-ում

Հոդված 272. Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի գործածմանը հակելը կամ ներգրավելը

1. Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի գործածմանը հակելը կամ ներգրավելը՝

պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի գործածմանը հակելը կամ ներգրավելը, որը կատարվել է՝

1) անչափահասի նկատմամբ,

2) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,

3) խաբեությամբ,

4) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:

3. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ կամ նրա առողջությանը պատճառել է ծանր վնաս՝

պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։