Հոդված 338. Սուտ ցուցմունք կամ կեղծ եզրակացություն տալը կամ ակնհայտ սխալ թարգմանություն կատարելը
Հոդված 338. Սուտ ցուցմունք կամ կեղծ եզրակացություն տալը կամ ակնհայտ սխալ թարգմանություն կատարելը
1. Նախնական քննության ընթացքում կամ դատարանում վկայի կամ տուժողի կողմից սուտ ցուցմունք տալը, կամ փորձագետի կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալը, ինչպես նաև թարգմանչի կողմից սխալ թարգմանություն կատարելը՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
2. Նույն արարքը, որը՝
1) զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով,
2) զուգորդվել է մեղադրանքի արհեստական մեղադրական ապացույցներ ստեղծելով,
3) կատարվել է շահադիտական դրդումներով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
3. Օրենքով նախատեսված դեպքերում ցուցմունք տալուց հրաժարված անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե նա նախնական քննության կամ դատական քննության ընթացքում, մինչև դատարանի կողմից դատավճիռ կամ որոշում կայացնելը, կամովին հայտնել է իր տված սուտ ցուցմունքի, կեղծ եզրակացության կամ սխալ թարգմանության մասին: