Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-12-20-ից մինչև 2004-07-24։Բացել գործող տեքստը
Գլուխ 16 · ԿՅԱՆՔԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 105. Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանությունը

գործել է մինչև 2004-07-24Բացել ARLIS-ում

Հոդված 105. Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանությունը

1. Տուժողի գործադրած բռնության, ծաղրուծանակի, ծանր վիրավորանքի կամ հակաիրավական, հակաբարոյական այլ գործողությունների (անգործության) հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կամ տուժողի դրսևորած հակաիրավական կամ հակաբարոյական պարբերական վարքագծի կապակցությամբ առաջ եկած երկարատև հոգեճնշող վիճակում կատարված սպանությունը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

2. Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում երկու կամ ավելի անձանց սպանությունը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը վեց տարի ժամկետով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։