Հոդված 135. Զրպարտությունը
Հոդված 135. Զրպարտությունը
1. Զրպարտությունը՝ ուրիշի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող կամ բարի համբավն արատավորող ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Զրպարտությունը, որը դրսևորվում է հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով կամ զանգվածային լրատվության միջոցներով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ մեկից երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունները՝ զուգորդված՝ անձին ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելու մեջ մեղադրելով՝
պատժվում են ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: