Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-12-20-ից մինչև 2004-07-24։Բացել գործող տեքստը
Գլուխ 22 · ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 191. Վարկը ոչ նպատակային օգտագործելը

գործել է մինչև 2004-07-24Բացել ARLIS-ում

Հոդված 191. Վարկը ոչ նպատակային օգտագործելը

1. Պետության կամ միջազգային կազմակերպության կամ միջազգային պայմանագրով նախատեսված ծրագրի կողմից տրամադրվող նպատակային վարկը ոչ նպատակային օգտագործելը, եթե այդ արարքը խոշոր վնաս է պատճառել անձանց, կազմակերպություններին կամ պետությանը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը)՝ ֆիզիկական անձանց վնաս պատճառելու դեպքում, իսկ առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը)՝ կազմակերպություններին կամ պետությանը վնաս պատճառելու դեպքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։