Գլուխ 25 · ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 262. Պոռնկությամբ զբաղվելու համար որջեր կազմակերպելը, պահելը կամ կավատությունը
Հոդված 262. Պոռնկությամբ զբաղվելու համար որջեր կազմակերպելը, պահելը կամ կավատությունը
Պոռնկությամբ զբաղվելու համար որջեր կազմակերպելը, պահելը կամ կավատությունը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: