Հոդված 368. Ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը
Հոդված 368. Ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը
1. Զորամասի օրվա վերակարգի մեջ մտնող անձի կողմից (բացի պահակախմբից և պարեկախմբից) ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է ներքին ծառայության կանոնագրքային կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով և առաջացրել է ծանր հետևանքներ`
պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
3. Նույն արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով: