Անցնել բովանդակությանը

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15.

Օրենքի 26-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոնի առկայության դեպքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, այդ պաշտոնն զբաղեցվում է արտաքին կամ ներքին մրցույթով, որի անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Արտաքին մրցույթ անցկացվում է միայն կցորդի թափուր պաշտոնն զբաղեցնելու, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված կրկնակի ներքին մրցույթով թափուր պաշտոնը չհամալրվելու դեպքում:

Արտաքին մրցույթ անցկացնելու մասին մրցութային-ատեստավորող հանձնաժողովի հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ` առնվազն հազար տպաքանակ ունեցող մամուլով և զանգվածային լրատվության այլ միջոցներով:

3. Ներքին մրցույթին մասնակցել կարող են միայն այն դիվանագետները, ովքեր ունեն տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ դիվանագիտական աստիճան:

Ներքին մրցույթ անցկացնելու մասին սույն օրենքով նախատեսված մրցութային-ատեստավորող հանձնաժողովի հայտարարությունը հայտարարվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ:

Ներքին մրցույթով հաղթող չճանաչվելու կամ ներքին մրցույթ չկայանալու դեպքում հայտարարվում է կրկնակի մրցույթ` առավելագույնը վեց ամիս հետո: Այդ ընթացքում նշանակվում է ժամանակավոր պաշտոնակատար:

4. Մրցույթի արդյունքները հայտարարվում են մրցույթն անցկացնելուց հետո` եռօրյա ժամկետում:

5. Մրցույթի արդյունքները հայտարարելուց հետո` եռօրյա ժամկետում, մրցութային-ատեստավորող հանձնաժողովը մրցույթով ընտրված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ արտաքին գործերի նախարարին տալիս է եզրակացություն:

6. Պաշտոնի չնշանակված արտաքին մրցույթով ընտրված անձը, սույն օրենքի 36-րդ հոդվածի համաձայն, ընդգրկվում է դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։