Հոդված 16
Հոդված 16.
Օրենքի 27-րդ հոդվածում`
1) 3-րդ մասից հանել «կամ արտաքին գործերի նախարարության ենթակայության ներքո գտնվող մարմնի կամ հիմնարկի ղեկավարը» բառերը.
2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մաս.
«5. Սույն օրենքի 28-րդ հոդվածում նախատեսված փորձաշրջանի անբավարար արդյունքի դեպքում տվյալ դիվանագիտական ծառայության պաշտոնին է նշանակվում սույն օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետում նշված անձը, եթե նշված ժամկետում տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար սույն օրենքով սահմանված այլ հիմքեր չեն առաջացել:»: