Հոդված 18
Հոդված 18.
Օրենքի 31-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Դիվանագետի ծառայությունն սկսվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմում կամ աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումում:
Չի թույլատրվում առաջին անգամ դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվող անձի նշանակումն անմիջապես օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում:
2. Դիվանագետի ծառայությունն ընթանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմում կամ առանձնացված ստորաբաժանումում և օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում իրար հաջորդող երկու տարի տևող աշխատանքային փուլերով:
Անհրաժեշտության դեպքում երկամյա ժամկետը կարող է երկարաձգվել, սակայն մեկ տարուց ոչ ավելի ժամկետով:
3. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագետի ծառայությունը կարող է վաղաժամկետ դադարեցվել`
ա) անձնական դիմումի համաձայն.
բ) դեսպանընկալ պետության կողմից անցանկալի անձ (persona non grata) հայտարարվելու դեպքում.
գ) իր գործառույթները կատարելու անհնարինության դեպքում.
դ) միջազգային իրավունքի նորմերով նախատեսված այլ հանգամանքների առկայության դեպքում:»: