Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 9-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունները և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունները գործում են իրենց կանոնադրությունների համաձայն, որոնք հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».
3) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մաս.
«4. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը կից կարող են գործել`
ա) Հայաստանի Հանրապետության այլ (ռազմական, առևտրական և այլ) ներկայացուցիչներ (կցորդներ) կամ ներկայացուցչություններ.
բ) նաև այլ` մասնագիտացած միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ կամ ներկայացուցչություններ:
Սույն մասի «ա» և «բ» կետերում նշված ներկայացուցիչները կամ ներկայացուցչությունները գործում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ընդհանուր քաղաքական ղեկավարությամբ:
Սույն մասի «ա» և «բ» կետերում ներկայացուցիչների նշանակման, ինչպես նաև ներկայացուցչությունների գործունեության և կարգավիճակի հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով:
Սույն մասի «ա» և «բ» կետերում նշված ներկայացուցիչները և ներկայացուցչության անձնակազմը կարող են օգտվել դիվանագետների համար սահմանված իրավունքներից և արտոնություններից, որոնց շրջանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: