Հոդված 20
Հոդված 20.
Օրենքի 33-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 33. ԳՈՐԾՈՒՂՈՒՄԸ
1. Դիվանագետը, իր համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից կարող է գործուղվել Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և տվյալ պետական մարմնի միջև պայմանավորվածության համաձայն:
Այդ դեպքում դիվանագետը պահպանում է իր դիվանագիտական աստիճանը, օգտվում է դիվանագետի համար սահմանված իրավունքներից, կարող է ընդհանուր հիմունքներով ստանալ հաջորդ դիվանագիտական աստիճանը և մասնակցել թափուր պաշտոնի համար հայտարարված ներքին մրցույթին:
Գործուղման ժամկետը մտցվում է դիվանագիտական ծառայության ստաժի մեջ:
Դիվանագետի գործուղման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմիններից համապատասխան ծառայողներ կարող են գործուղվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից պետական մարմիններ և Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմիններից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն գործուղման դեպքում դիվանագիտական ծառայության և քաղաքացիական ծառայության կամ այլ ծառայությունների հավասարազոր պաշտոնների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: