Հոդված 6
Հոդված 6.
Օրենքի 11-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «ա» կետից հանել «դեսպանընկալ» բառը, իսկ «պետությունում» բառից հետո լրացնել «(այսուհետ` դեսպանընկալ պետություն)» բառերը.
2) 1-ին մասի «բ», «ե», «զ» և «ը» կետերում «օտարերկրյա» բառը փոխարինել «դեսպանընկալ» բառով.
3) 2-րդ մասի «ա» կետը լրացնել «, ինչպես նաև այդ միջազգային կազմակերպություններում օտարերկրյա պետությունների մշտական ներկայացուցչությունների հետ» բառերով.
4) 2-րդ մասի «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերը տվյալ միջազգային կազմակերպությունում.».
5) 2-րդ մասի «դ» կետը «հետ» բառից հետո լրացնել «կամ դրա շրջանակներում» բառերով.
6) 2-րդ մասի «ե» կետը լրացնել «, ինչպես նաև այդ միջազգային կազմակերպություններում օտարերկրյա պետությունների մշտական ներկայացուցչությունների հետ» բառերով: