Անցնել բովանդակությանը

Հոդված 30

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 30.

Օրենքի 49-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «դիվանագետներին,» բառից հետո լրացնել «սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասում նշված ներկայացուցիչներին և ներկայացուցչության համապատասխան աշխատակիցներին,» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Դիվանագիտական անձնագրեր են տրվում նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի ընտանիքի անդամներին:

Դիվանագիտական անձնագրեր տրվում են օտարերկրյա պետություն դիվանագիտական ծառայության մեկնած դիվանագետի ամուսնուն, ինչպես նաև մինչև 21 տարեկան չամուսնացած և խնամքի տակ գտնվող երեխաներին` դիվանագետի հետ օտարերկրյա պետություն մեկնելիս:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։