Հոդված 22
Հոդված 22.
Օրենքի 35-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Դիվանագետի վերապատրաստումն անցկացվում է դիվանագետի ատեստավորման արդյունքների հիման վրա:
2. Դիվանագետի վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության` պետական բյուջեով հաստատված միջոցների հաշվին, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների միջոցների հաշվին` նրանց հրավերով, ինչպես նաև օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
3. Վերապատրաստման նպատակով վեց ամսից ավելի ժամկետով ուսման մեկնելու դեպքում ուսման մեկնող դիվանագետի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև կնքվում է պայմանագիր, որի համաձայն ուսման մեկնողը պարտավորվում է ուսման ավարտից հետո` առնվազն երեք տարի, աշխատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգում: Նշված պայմանը խախտելու դեպքում նա պարտավոր է փոխհատուցել ուսման ծախսերը:»: