Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7.

Օրենքի 12-րդ հոդվածի`

1) 1-ին մասը «արտակարգ և լիազոր դեսպանը» բառերից հետո լրացնել «(այսուհետ` դեսպան)» բառերով, իսկ «համաձայն» բառից հետո` «, ինչպես նաև միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչը (այսուհետ` մշտական ներկայացուցիչ)» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Դեսպանի, ինչպես նաև մշտական ներկայացուցչի պաշտոնները հայեցողական պաշտոններ են:

Դեսպանին և մշտական ներկայացուցչին նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

Հայաստանի Հանրապետության գործերի հավատարմատարին նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։