Հոդված 19
Հոդված 19.
Օրենքի 32-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 32. ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՑ ԿԱՄ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԻՑ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆ
1. Դիվանագետին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմից կամ աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումից օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին տեղափոխելիս (տեղափոխում) հաշվի է առնվում դիվանագետի դիվանագիտական աստիճանը:
2. Տեղափոխումն իրականացվում է կամ հավասարազոր պաշտոնների միջև (ռոտացիա)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, կամ ավելի բարձր պաշտոնի` սույն օրենքով նախատեսված ներքին մրցույթի հիման վրա:
3. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում աշխատանքային փուլի ժամկետը լրանալուց անմիջապես հետո չի թույլատրվում դիվանագետի նոր նշանակումը մեկ այլ օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում: Անհրաժեշտության դեպքում, դիվանագետի համաձայնությամբ, թույլատրվում է դիվանագետի տեղափոխումը օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության այլ մարմին ոչ պակաս, քան մեկ տարի ժամկետով, պայմանով, որ պահպանվի սույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետային սահմանափակումը:»: