Հոդված 24
Հոդված 24.
Օրենքի 38-րդ հոդվածում`
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ», «ե», «զ» կետերով.
«դ) լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում.
ե) օրենքով սահմանված կարգով աշխատավարձի բարձրացում.
զ) կարգապահական տույժի հանում»:
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Խրախուսանքի միջոցներ կիրառում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:
Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարը կիրառում է սույն հոդվածի 1-ին մասի «ա»-«գ» կետերում նշված խրախուսանքի միջոցները` այդ մասին անհապաղ տեղեկացնելով արտաքին գործերի նախարարությանը:»: