Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8.

Օրենքի 13-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության դեսպանն» բառերը փոխարինել «Դեսպանն» բառով.

2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ մաս.

«2.1. Մշտական ներկայացուցիչը իր պարտականությունների կատարմանն է անցնում միջազգային կազմակերպության ղեկավարին (գլխավոր քարտուղարին) իր նշանակման մասին նամակը հանձնելուց հետո:».

3) 3-րդ մասից հանել «վաղաժամկետ» բառը, իսկ 3-րդ մասի «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «գ», «ե», «է», «ը», «ժ»-«ժգ» կետերում նշված հիմքերի առկայության դեպքերում:».

4) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մաս.

«4. Մինչև դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի պաշտոնում նշանակվելը դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցրած անձը` դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի պաշտոնում իր պաշտոնավարության ավարտից հետո թափուր պաշտոնի առկայության դեպքում նշանակվում է դիվանագիտական ծառայության պաշտոնի` առանց մրցույթի:

Այն անձը, որը մինչև դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի պաշտոնում նշանակվելը դիվանագիտական ծառայության պաշտոն չի զբաղեցրել, դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի պաշտոնում իր պաշտոնավարության ավարտից հետո չի կարող նշանակվել դիվանագիտական ծառայության պաշտոնի, բացառությամբ արտաքին գործերի նախարարի համապատասխան որոշման:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։