Հոդված 9
Հոդված 9.
Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 17. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ
1. Դիվանագիտական պաշտոնները դասակարգվում են ըստ դիվանագիտական հայեցողական պաշտոնների և դիվանագիտական ծառայության պաշտոնների:
2. Դիվանագիտական հայեցողական պաշտոններն են`
ա) արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը.
բ) արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը.
գ) միջազգային կազմակերպությունում մշտական ներկայացուցչի պաշտոնը.
դ) արտաքին գործերի նախարարի խորհրդականի պաշտոնը.
ե) արտաքին գործերի նախարարի մամլո քարտուղարի պաշտոնը.
զ) արտաքին գործերի նախարարի օգնականի պաշտոնը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված պաշտոնները համարվում են դիվանագիտական պաշտոններ, եթե այդ պաշտոններում նշանակված անձինք ունեն սույն օրենքին համապատասխան շնորհված դիվանագիտական աստիճան:
4. Դիվանագիտական ծառայության պաշտոններն են`
ա) արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը.
բ) արտաքին գործերի նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը.
գ) արտաքին գործերի նախարարության աշխատակազմի վարչության պետի (կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի) պաշտոնը.
դ) արտաքին գործերի նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման ղեկավարի տեղակալի պաշտոնը.
ե) արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի պաշտոնը.
զ) գործերի հավատարմատարի պաշտոնը.
է) գլխավոր հյուպատոսի պաշտոնը.
ը) խորհրդականի պաշտոնը.
թ) հյուպատոսի պաշտոնը.
ժ) փոխհյուպատոսի պաշտոնը.
ժա) հյուպատոսական գործակալության ղեկավարի պաշտոնը.
ժբ) բաժնի վարիչի (պետի) պաշտոնը.
ժգ) առաջին քարտուղարի պաշտոնը.
ժդ) երկրորդ քարտուղարի պաշտոնը.
ժե) երրորդ քարտուղարի պաշտոնը.
ժզ) կցորդի պաշտոնը:
5. Սույն հոդվածի 4-րդ մասի «ա» և «բ» կետերում նշված պաշտոններ զբաղեցնող անձանց վրա չեն տարածվում սույն օրենքով սահմանված մրցույթի, ատեստավորման, վերապատրաստման, նշանակման և ազատման հետ կապված նորմերը:»: