Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 4 · ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ

Հոդված 14. Ապրանքների ծագումը որոշելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Ապրանքների ծագումը որոշելը

1. Միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ծագումը որոշվում է Միության մասին պայմանագրով նախատեսված նպատակներով և կանոններով՝ Միության մաքսային օրենսգրքի 4-րդ գլխին համապատասխան:

2. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների ծագումը որոշում և ապրանքների համար ծագման հավաստագիրը տրամադրում է Կառավարության լիազոր մարմինը՝ սույն օրենքով և Միության մաքսային օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով մինչև այդ կետով նախատեսված` Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելը:

3․ Ապրանքի ծագման հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը, փորձաքննության մարմիններին ներկայացվող պահանջները և փորձագետների որակավորման ու քննության անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:

3.1. Ապրանքի ծագման հավաստագրի, դրա կրկնօրինակի տրամադրման կամ փոխարինման նպատակով գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով։

4. Հայտարարագրման ժամանակ ապրանքների ծագումը որոշում է հայտարարատուն, իսկ սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում՝ մաքսային մարմինը:

Ապրանքների ծագումը հայտարարագրում է հայտարարատուն ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ:

5. Հանձնաժողովի խորհրդի որոշմամբ հաստատված՝ Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոնների (ապրանքների ծագումը որոշելու ոչ առանձնաշնորհային կանոնների) 25-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Միության տարածք ներմուծվող ապրանքների ծագումը ոչ առանձնաշնորհային կանոններով որոշելիս ապրանքների ծագման հայտարարագրով հաստատվելու դեպքերը սահմանում է Կառավարությունը։

(14-րդ հոդվածը խմբ., լրաց. 25.03.26 ՀՕ-120-Ն)

(25.03.26 ՀՕ-120-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։