Հոդված 248. Վարչական իրավախախտումների կամ հանցագործությունների առարկա չհանդիսացող ապրանքները և դրանց վերաբերյալ փաստաթղթերն արգելանքի վերցնելը
Հոդված 248. Վարչական իրավախախտումների կամ հանցագործությունների առարկա չհանդիսացող ապրանքները և դրանց վերաբերյալ փաստաթղթերն արգելանքի վերցնելը
1. Մաքսային մարմինը վարչական իրավախախտումների կամ հանցագործությունների առարկա չհանդիսացող ապրանքները և դրանց վերաբերյալ փաստաթղթերն արգելանքի է վերցնում Միության մաքսային օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմքերով։
2. Վարչական իրավախախտումների կամ հանցագործությունների առարկա չհանդիսացող ապրանքները և այդ ապրանքների վերաբերյալ փաստաթղթերն արգելանքի վերցնելու դեպքում կազմվում է արձանագրություն՝ Հանձնաժողովի սահմանած ձևով:
3. Վերցված ապրանքները և այդ ապրանքների վերաբերյալ փաստաթղթերը վերադարձվում են միայն Միության մաքսային օրենսգրքի 381-րդ հոդվածով սահմանված դեպքերում։
4. Մաքսային մարմինների կողմից ապրանքներն ու փաստաթղթերն արգելանքի վերցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն հոդվածով նախատեսված իրավական ակտերով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված՝ մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ համարվող ապրանքները վերցնելու կարգի՝ սույն հոդվածում նշված իրավական ակտերին չհակասող դրույթներով: