Հոդված 23. Մեկ անձից գնում կատարելու պայմանները
Հոդված 23. Մեկ անձից գնում կատարելու պայմանները
1. Գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե`
ա) գնման ենթակա ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, ինչը պայմանավորված է նրա հեղինակային և հարակից իրավունքներով, մրցակցության բացակայությամբ, լիցենզիայի առկայությամբ.
բ) արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ, և գնման այլ ձևի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր կանխատեսել, ինչպես նաև եթե գնման առարկան ներառված չէ պարբերական մրցույթով կնքված պայմանագրերում.
գ) պատվիրատուն, որևէ անձից կատարելով գնում, որոշում է լրացուցիչ գնում կատարել նույն անձից, պայմանով, որ դրա գինը չգերազանցի սկզբնական գնման պայմանագրի գնի քսան տոկոսը:
Միևնույն անձից սույն կետի կիրառմամբ լրացուցիչ գնում կարող է կատարվել մեկ անգամ:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանները կիրառվում են այդ պայմանների հիմնավորման նպատակով լիազոր մարմնի սահմանած փաստաթղթերի և (կամ) հիմքերի առկայության դեպքում: