ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 41. Նախաորակավորման ընթացակարգի անցկացումը
Հոդված 41. Նախաորակավորման ընթացակարգի անցկացումը
1. Խորհրդատվական ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է մրցույթով` սույն օրենքով նախատեսված կարգով, եթե սույն բաժնով այլ բան նախատեսված չէ:
2. Խորհրդատվական ծառայության` մրցույթով գնման նպատակով, սույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն, անցկացվում է խորհրդատուների նախաորակավորման ընթացակարգ: Գնման գործընթացին հետագա մասնակցության իրավունք են ստանում նախաորակավորումն անցած` առավել բարձր գնահատական ստացած մինչև վեց մասնակիցներ: Եթե առավել բարձր գնահատական են ստացել վեցից ավելի մասնակիցներ, ապա նախաորակավորումն անցած են համարվում առավել բարձր գնահատական ստացած բոլոր մասնակիցները: