Անցնել բովանդակությանը
ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸԳլուխ 1 · ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ

Հոդված 27. Հրավերի բովանդակությունը

գործել է մինչև 2011-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 27. Հրավերի բովանդակությունը

Մրցույթի հրավերը պետք է պարունակի`

ա) հղում` հրապարակված մրցույթի հայտարարությանը` ի լրումն որի տրամադրվում է հրավերը.

բ) մրցույթի հայտերի պատրաստման հրահանգները.

գ) մասնակիցների որակավորման չափանիշները և դրանց գնահատման կարգը.

դ) մասնակիցների կողմից իրենց որակավորման հատկանիշները հաստատելու նպատակով ներկայացվող փաստաթղթերին կամ այդ նպատակով պահանջվող այլ տեղեկատվությանն առաջադրվող պահանջները.

ե) գնման առարկայի բնութագրերը.

զ) հայտերի գնահատման և մրցույթի հաղթողի ընտրության կարգը.

է) գնման պայմանագրի նախագիծը.

ը) եթե մասնակիցներին թույլատրվում է հայտեր ներկայացնել գնվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների միայն մի մասի համար, ապա դրա պայմանները և կարգը.

թ) մրցույթի հայտով ներկայացվող գնի հաշվարկման կարգը.

ժ) նշում այն մասին, որ առաջարկվող գինը, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների արժեքից բացի, ներառում է փոխադրման, ապահովագրման, տուրքերի, հարկերի, այլ վճարումների գծով ծախսերը և չի կարող պակաս լինել դրանց ինքնարժեքից, որի հաշվարկը պետք է ներկայացվի մրցույթի հայտով.

ժա) մրցույթի հայտի և գնման պայմանագրի կատարման ապահովմանն ու մրցույթի հայտ ներկայացրած անձի կողմից պարտավորությունների կատարման ցանկացած ապահովման բնույթին, ձևին, քանակին և այլ պայմանների վերաբերող պահանջները.

ժբ) մրցույթի հայտերի ներկայացման պայմանները, ներառյալ` տեղը, ժամկետը, մրցույթի հայտի լեզուն.

ժգ) մրցույթի փաստաթղթերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու կարգը, տեղեկություններ` մասնակիցների հետ կազմակերպվելիք հանդիպումների մասին, ինչպես նաև մրցույթի հանձնաժողովի քարտուղարի անունը և ազգանունը.

ժդ) մրցույթի հայտերի բացման վայրը, օրը և ժամը.

ժե) տվյալ գնմանը վերաբերող` սույն օրենքի և իրավական այլ ակտերի դրույթներին կատարված հղումները.

ժզ) գնման պայմանագիր կնքելու առաջարկը ներկայացնելու պայմանները.

ժէ) գնման գործընթացի հետ կապված գործողությունները և (կամ) ընդունված որոշումները բողոքարկելու` մասնակցի իրավունքը և կարգը.

ժը) մրցույթի հայտը մերժելու հիմքերը.

ժթ) մրցույթի հայտի նախապատրաստման, ներկայացման, բացման և գնահատման, ինչպես նաև գնումների վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկատվություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։