ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 4. Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը
Հոդված 4. Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը
1. Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից և իրավական այլ ակտերից:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրի նորմերը:
3. Սույն օրենքի նպատակի և պահանջների կատարման ապահովման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը և լիազոր մարմինն ընդունում են գնումների մասին իրավական այլ ակտեր:
4. Գնումների մասին իրավական այլ ակտեր հրապարակվում են նաև տեղեկագրում: