Հոդված 43. Մրցույթում ընտրված խորհրդատուի որոշման կարգը
Հոդված 43. Մրցույթում ընտրված խորհրդատուի որոշման կարգը
1. Ընտրված խորհրդատուն որոշվում է ներկայացված հայտերից` հրավերով նախատեսված`
ա) ոչ գնային պայմաններով առավել բարձր գնահատված, կամ`
բ) ոչ գնային նվազագույն պայմաններին համապատասխանող գնահատված և ամենացածր գին առաջարկած, կամ`
գ) առավելագույն գնի սահմաններում ոչ գնային պայմաններով առավել բարձր գնահատված առաջարկին գերակայություն տալու կարգով:
2. Ընտրված խորհրդատուն կարող է որոշվել նաև այն խորհրդատուին գերակայություն տալու կարգով, որի առաջարկած գնին և աշխատանքային փորձին, աշխատակազմին, ծառայության մատուցման առաջարկվող կարգին և (կամ) մրցույթի հրավերով սահմանված ոչ գնային այլ պայմանի (պայմանների) մրցույթի հրավերով սահմանված կարգով տրված գործակիցների հանրագումարը ամենաբարձրն է:
3. Խորհրդատուի ընտրության կարգը սահմանվում է մրցույթի հրավերով, և գնման ընթացակարգի արձանագրության մեջ արտացոլվում են այն հիմքերը, որոնցից ելնելով կիրառվել է տվյալ կարգը: