Անցնել բովանդակությանը
ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸԳլուխ 2 · ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԸ

Հոդված 29. Մրցույթի հայտերի ներկայացումը

գործել է մինչև 2011-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 29. Մրցույթի հայտերի ներկայացումը

1. Մասնակիցը մրցույթի հայտ ներկայացնում է մրցույթի հրավերով սահմանված կարգով:

2. Մասնակցի առաջարկները, դրանց վերաբերող փաստաթղթերը դրվում են ծրարի մեջ, որը սոսնձում և կնքում է այն ներկայացնողը: Ծրարում ներառված փաստաթղթերը կազմվում են բնօրինակից և հրավերում նշված թվով պատճեններից: Փաստաթղթերի փաթեթների վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «պատճեն» բառերը: Ծրարը և հրավերով նախատեսված` մասնակցի կողմից կազմված փաստաթղթերը ստորագրում է դրանք ներկայացնող անձը կամ վերջինիս լիազորած անձը (այսուհետ` գործակալ): Եթե մրցույթի հայտը ներկայացնում է գործակալը, ապա հայտով ներկայացվում է վերջինիս այդ լիազորությունը վերապահված լինելու մասին փաստաթուղթ:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ծրարի վրա մրցույթի հայտը կազմելու լեզվով նշվում են`

ա) պատվիրատուի անվանումը և մրցույթի հայտի ներկայացման վայրը (հասցեն).

բ) մրցույթի ծածկագիրը.

գ) «չբացել մինչև հայտերի բացման նիստը» բառերը.

դ) մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը:

4. Հայտերը քարտուղարը գրանցում է գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, օրը և ժամը: Մասնակցի պահանջով այդ մասին տրվում է տեղեկանք: Գրանցամատյանի ձևը և վարման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

5. Սույն հոդվածի պահանջներին չհամապատասխանող հայտերը մերժվում են և առանց բացվելու վերադարձվում ներկայացնողին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։