Անցնել բովանդակությանը
ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸԳլուխ 3 · ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԵՄԱՏՈՒՄԸ

Հոդված 39. Գնման պայմանագրի կնքումը

գործել է մինչև 2011-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 39. Գնման պայմանագրի կնքումը

1. Ընտրված մասնակցի հետ գնման պայմանագիր կնքվում է մրցույթի հանձնաժողովի որոշման հիման վրա` պատվիրատուի կողմից:

2. Ընտրված մասնակիցը հայտարարվելուց հետո` աշխատանքային երեք օրվա ընթացքում, պատվիրատուն ծանուցում է ընտրված մասնակցին` ներկայացնելով գնման պայմանագիր կնքելու առաջարկը և գնման պայմանագրի նախագիծը:

3. Եթե ընտրված մասնակիցը պայմանագիր կնքելու մասին ծանուցումը և գնման պայմանագրի նախագիծը ստանալուց հետո` աշխատանքային հինգ օրվա ընթացքում, չի ստորագրում գնման պայմանագիրը և պատվիրատուին ներկայացնում պայմանագրի կատարման, իսկ գնման պայմանագրով կանխավճար նախատեսվելու դեպքում` կանխավճարի ապահովումը, ապա նա զրկվում է գնման պայմանագիրն ստորագրելու իրավունքից: Այդ դեպքում պատվիրատուն գնման պայմանագիր կնքելու առաջարկ է ներկայացնում մրցույթում երկրորդ, իսկ վերջինիս կողմից առաջարկը չընդունվելու դեպքում` երրորդ տեղը զբաղեցրած մասնակցին: Պայմանագիր կնքելու առաջարկ ստացած, սակայն պայմանագիրն ստորագրելուց հրաժարված մասնակիցը զրկվում է մրցույթի հայտի ապահովումը հետ ստանալու իրավունքից:

4. Մինչև սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետի ավարտը կողմերի համաձայնությամբ կարող են պայմանագրի նախագծում կատարվել փոփոխություններ, սակայն դրանք չեն կարող հանգեցնել գնման առարկայի բնութագրերի փոփոխմանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։