Հոդված 38. Մրցույթը չկայացած հայտարարելը
Հոդված 38. Մրցույթը չկայացած հայտարարելը
1. Մրցույթը չկայացած է հայտարարվում, եթե`
ա) հայտերից ոչ մեկը չի համապատասխանում հրավերի պայմաններին.
բ) դադարում է գոյություն ունենալ գնման պահանջը.
գ) ոչ մի հայտ չի ներկայացվել.
դ) ընտրված մասնակցի առաջարկած գինը գերազանցում է այդ գնումը կատարելու համար նախատեսված ֆինանսական հատկացումների չափը, եթե չի կիրառվում սույն օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված պայմանը.
ե) մրցույթի արդյունքում գնման պայմանագիր չի կնքվում:
2. Մրցույթը չկայացած հայտարարվելուց հետո արգելվում է բացել չբացված հայտերը, որոնք վերադարձվում են մասնակիցներին:
3. Մրցույթը չկայացած հայտարարվելուց հետո տեղեկագրում հրապարակվում է հայտարարություն` նշելով մրցույթը չկայացած հայտարարվելու հիմնավորումը, բացառությամբ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումների: