Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 15. Գնման պլանավորումը և ֆինանսավորումը

գործել է մինչև 2011-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 15. Գնման պլանավորումը և ֆինանսավորումը

1. Պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների անվանացանկը` բյուջետային ծախսերի գերատեսչական և գործառնական դասակարգմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների հետ միասին, առանձին հավելվածով` ըստ գնման առարկայի, քանակի և ընդհանուր գնի:

2. Շինարարական աշխատանքների գնման համար ֆինանսական միջոցներ նախատեսվում են սահմանված կարգով հաստատված և փորձաքննություն անցած նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա: առանց նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության` շինարարական աշխատանքների կատարման համար գումարներ նախատեսվել չեն կարող:

3. Եթե գնման գինը գերազանցում է տվյալ ժամանակահատվածում այդ գնումը կատարելու համար նախատեսված ֆինանսական հատկացումների չափը, ապա գնման պայմանագիր կնքվելու դեպքում տվյալ ժամանակահատվածին հաջորդող ժամանակահատվածում նախատեսվում են ֆինանսական միջոցներ գնման պայմանագրով սահմանված գնումն իրականացնելու կամ տվյալ գնումը ժամանակավորապես դադարեցնելու համար, եթե ժամանակավոր դադարեցման համար պահանջվում են ֆինանսական միջոցներ:

4. Մինչև ֆինանսական միջոցներ նախատեսվելը սույն օրենքով սահմանված կարգով կարող է կնքվել գնման պայմանագիր` պայմանով, որ այն գործում է պայմանագրով նախատեսված ֆինանսական միջոցների նախատեսման դեպքում:

5. Պատվիրատուն գնման պայմանագրով ֆինանսական պարտավորություններ ստանձնում է այդ գնումն իրականացնելու համար պահանջվող ֆինանսական հատկացումներ նախատեսված լինելու դեպքում և այդ հատկացումների շրջանակներում:

6. Գնումների ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։